Պարոնայք հայ քաղաքագետներ, շատ էլ լավ եք անում, որ ասում եք՝ «... 2014թ Ռուսաստանը օկուպացրեց Ղիրմը»։
Ասում եք, որ Ռուսաստանը օկուպանտ է:
Որ ՈՒկրաինան պայքարում է արդարության վերականգնման համար:
Ասում եք, որ Արևմուտքը կանգնած է օկուպանտ, մարդակեր Ռուսաստանի դեմ կռվող ՈՒկրաինայի կողքին՝ հանուն պատմական արդարության վերականգնման:
Բայց ինչու՞ եք ձեր միտքը կիսատ թողնում, ինչու՞ չեք շարունակում, բարձրաձայնում ու հասցնում տրամաբանական ավարտին, թե Հայաստանն էլ էր օկուպանտ:
Օկուպացրել էր Արցախը: ՈՒ մաշալլահ Իլհամին, որ ջարդեց Հայաստանի ողնաշարն ու վերականգնեց պատմական արդարությունը:
Աշխարհն էլ ասաց՝ ճիշտը դա է:
Թե չէ ի՞նչ տարբերություն Արցախի ու Ղրիմի միջև:
Արցախը 21 թ․ կոմկուսն է որոշել տալ Ադրբեջանին, Ղրիմն էլ՝ 1954 թվին Ռուսաստանի կազմից հանեց, տվեց ՈՒկրաինային:
(Այս երկուսի մեջ մի տարբերություն կա ՝ Արցախը Ադրբեջանի կազմում ցեղասպանվելու էր ու եղավ)։
Չեմ հավատում, որ խելքներդ չի ընկալում այս պարզ բանը:
Պարզապես, ամենօրյա ռեժիմով Ռուսաստանին օկուպանտ ասելով, Ալիևի համար իրավական հող եք նախապատրաստում, որ «Արցախն օկուպացիայի ենթարկած» Հայաստանի՝ ժամանակի ռազմա -քաղաքական ղեկավարության դեմ Հաագայի քրեական դատարան հայց ներկայացնի:
Լավ եք անում: Դուք էլ այդ ձևով եք տուն պահում։
Իսկ, ինչպես հին Հռոմի սենատում էին ասում՝ փողից հոտ չի գալիս։
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ